Սուրեն Պետրոսյան
Suren Petrosyan

Ես՝ Սուրեն Պետրոսյանն եմ

Հավատում եմ, որ ուժեղ պետությունը սկսվում է ուժեղ մարդկանցից, պատասխանատու ընտանիքներից և ապագայի հստակ ազգային տեսլականից։

Ես՝ Սուրեն Պետրոսյանն եմ

Ո՞վ ենք մենք

Մենք տարբեր մասնագիտությունների, տարիքների և կենսափորձ ունեցող մարդիկ ենք։

Մեզ միավորում է մի պարզ բան՝ մենք ուզում ենք փոփոխություններ մեր երկրի համար և չենք խուսափում նրա ապագայի համար պատասխանատվությունից։

Մենք չենք կարծում, թե ուրիշ որևէ մեկը պարտավոր է լուծել մեր խնդիրները։ Հավատում ենք, որ ուժեղ Հայաստանը սկսվում է այն քաղաքացիներից, ովքեր պատրաստ են գործել, պատասխանատվություն ստանձնել և աշխատել հանուն ընդհանուր ապագայի։

Մենք կատարյալ չենք։ Բայց պատրաստ ենք սովորել, աշխատել և կայացնել բարդ որոշումներ։

Հենց դրա համար ենք այստեղ։

Հենց դրա համար միասին առաջ ենք գնում։

Ազգային պետություն

Հայկական պետությունը պատմական հիշողություն ունեցող երկիր է։

Քաղաքացիներով, ովքեր պատասխանատվություն են զգում նրա ապագայի համար։

Պետություն, որտեղ զարգացումը չի պահանջում հրաժարվել սեփական ինքնությունից։

Պետություն, որը պաշտպանում է աշխարհի բոլոր հայերի շահերը։

Ազգային պետությունը Հայաստանն է, որը հիշում է իր անցյալը, վստահ գործում ներկայում և սեփական ուժերով կառուցում իր ապագան։

Մանիֆեստ

Ինքնիշխանությունը պետության բարձրագույն արժեքն է

Հայաստանը գոյություն ունի միայն որպես ինքնիշխան սուբյեկտ։ Արտաքին կառավարման ցանկացած ձև անթույլատրելի է։

Բանակը պետության կենտրոնն է

Թույլ բանակ = պետության ավարտ։

Պաշտոնյան ծառայություն է, ոչ թե արտոնություն

Ոչ պրոֆեսիոնալ պաշտոնյան ներքին սպառնալիք է։

Մատչելի կյանք

Պետությունը պարտավոր է Հայաստանում ապրելը տնտեսապես հնարավոր դարձնել։

Ժողովրդագրությունը ազգային անվտանգության հարց է

Շատ երեխաներ ունեցող երկիրը մեր անվտանգ ապագայի հիմքն է։

Սփյուռքը պետության մի մասն է

Հայկական սփյուռքը ոչ հովանավոր է և ոչ էլ հեռավոր բարեկամ։

Ազգային ինքնությունը՝ կրթության հիմք

Դպրոցը պետք է ոչ միայն գիտելիք տա, այլև դաստիարակի մարդ, ով գիտի իր պատմությունը, մշակույթը և պատասխանատվությունն իր երկրի ապագայի առջև։

Արդար դատարան

Արդար պետությունը սկսվում է անկախ և ազնիվ դատարանից։ Մենք կարծում ենք, որ ազնիվ դատարանն արտոնություն չէ, այլ հասարակության անվտանգության, արժանապատվության և արդարության գլխավոր երաշխիքը։

Արտաքին քաղաքականություն — հավասարակշռություն առանց պատրանքների

Հայաստանը չունի հավերժական դաշնակիցներ, ունի հավերժական շահեր։

Հասկանալի և արդար հարկային համակարգ

Հարկային ծառայությունը պետք է լինի ոչ թե պատժիչ մարմին, այլ գործընկեր, որն օգնում է աշխատել օրինական ճանապարհով։

Իմ նախագծերը

Հայք – Իրան
Հանրային համաժողով

Հայք – Իրան

Միջոցառումը նվիրված է դարավոր հայ-իրանական բարեկամությանը և նպաստում է մեր ժողովուրդների մշակութային ու պատմական ժառանգության հանրայնացմանը, ինչպես նաև խթանում է մեր միջև կապերի ամրապնդումը։

Հատուկ հյուր՝ Մեհդի Սոբհանի — Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հայաստանի Հանրապետությունում։

Համաժողովի մասնակիցները

  • Ալեքսանդր Իսկանդարյան — Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ և Հարավային Կովկասի հարցերով փորձագետ։
  • Աբբաս Ջումա — միջազգային լրագրող, ռազմական թղթակից, համաժողովի մոդերատոր։
  • Փաշա Քազեմինիջատ — բանասիրական գիտությունների դոկտոր, հայ-իրանական մշակութային կապերի մասնագետ։
  • Մուստաֆա Թալեբփուր — Իրանի խորհրդարանի փոխնախագահի՝ միջազգային հարցերով նախկին խորհրդական։
Ժողովրդավարության հայկական դպրոց

Մեր դպրոցի առաքելությունն է կրթության միջոցով ձևավորել վերաբերմունք ինքնության, պետության և գիտելիքի նկատմամբ։

Ժողովրդավարության հայկական դպրոցը քաղաքական կրթության և հանրային առաջնորդության հարթակ է։

Մեր նպատակն է ձևավորել գիտելիքի, պատասխանատվության և նախաձեռնողականության վրա հիմնված նոր սերունդ, որը կմասնակցի Հայաստանի արդիականացմանն ու Հայկական Պետության կառուցմանը։

Դպրոցը գործում է ինչպես Երևանում, այնպես էլ Հայաստանի մարզերում՝ ապահովելով որակյալ կրթության և քաղաքական գիտելիքի հասանելիությունը ողջ հանրապետությունում։

Մեր դասախոսները

  • Արթուր ԽաչիկյանԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր
  • Ռուբեն ՄելքոնյանԹուրքագետ, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր
  • Վարդան ԱյվազյանԻրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Վահե ԹորոսյանԻրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ
  • Միքայել ՄալխասյանՊատմական գիտությունների թեկնածու, դոցենտ
Գիտափորձագիտական համաժողով

«Մերձավոր և Միջին Արևելք. ռիսկեր և հեռանկարներ»

Մասնագիտական երկխոսության հարթակ՝ նվիրված տարածաշրջանի ապագան ձևավորող առանցքային գործընթացներին և դրանց՝ Հարավային Կովկասի վրա ունեցած ազդեցությանը։

Համաժողովը համախմբում է առաջատար տնտեսագետների, արևելագետների, քաղաքագետների և միջազգային հարաբերությունների մասնագետների՝ քննարկելու Իրանի դերը, տարածաշրջանային անվտանգությունը, աշխարհաքաղաքական սցենարներն ու մակրոտնտեսական միտումները։

Համաժողովի մասնակիցները

  • Աբբաս Ջումամիջազգային լրագրող, ռազմական թղթակից, համաժողովի մոդերատոր
  • Անդրեյ Կոբյակովտնտեսագիտության դոկտոր, համաշխարհային տնտեսության փորձագետ
  • Թաթուլ Մանասերյանտնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր
  • Վլադիմիր Ավատկովթյուրքագետ, քաղաքագետ, միջազգային հարաբերությունների փորձագետ
  • Գառնիկ Ասատրյանպրոֆեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր, արևելագետ
  • Կարինե Գևորգյանարևելագետ-իրանագետ

Վերջին թողարկումը

Դիտել YouTube-ում

Հայկական պատմության և ազգային ինքնության մասին ամենամեծ YouTube նախագիծը։

VLOG

Ամեն օր իմ կյանքից՝ մինչև ընտրությունները

Ամենակարևոր պահերը, հանդիպումներն ու ընտրարշավի առօրյան՝ մեկ վլոգում։

Դիտել YouTube-ում
Իմ մասին

Կրթություն

Պետական կառավարման ակադեմիա
2004–2008

Պետական կառավարման ակադեմիա

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան
2004–2008

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան

Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ
2004–2008

Հայաստանի պետական ֆիզիկական կուլտուրայի ինստիտուտ

Օքսֆորդ

Օքսֆորդ

Քաղաքական առաջնորդություն

Շանհայ

Շանհայ

Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և զարգացման հեռանկարները Հայաստանում

What's Up Europe

What's Up Europe

Եվրոպական Օցենհաուզենի ակադեմիայի քաղաքական դասընթացներ «Նորույթները Եվրոպայում» ծրագրի շրջանակում

SAPERE AUDE

Եվրոպայի խորհրդի քաղաքական դպրոցների ասոցիացիայի և Ստոկհոլմի անցումային տնտեսությունների ինստիտուտի «SAPERE AUDE. ազատություն և պատասխանատվություն» ծրագիր

Իմ մասին

Աշխատանքային փորձ

2019–2025

Քաղաքական շարժման նախաձեռնող, կուսակցության նախագահ

«Դեմոկրատական Միություն»

«Դեմոկրատական Միություն»
2016–2024

Դասախոս, գիտական հրապարակումների հեղինակ

Պետական կառավարման ակադեմիա

Պետական կառավարման ակադեմիա
2014–2016

Կապի և ինֆորմատիզացիայի վարչության պետ

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն

ՀՀ Տրանսպորտի և կապի նախարարություն
Աշխատանքային փորձ
Իմ մասին

Ընտանիք

Իմ մանկությունն անցել է ոչ միայն Երևանում, որտեղ ծնվել եմ, այլ նաև Սյունիքում՝ իմ ընտանիքի հայրենի հողում։ Հայրս՝ Ռաֆիկը, Սիսիանից է, իսկ մայրս՝ Սիլվան՝ Դավիթ Բեկից։ Երկուսն էլ մասնագիտությամբ ինժեներներ են։

Իմ կյանքում առանձնահատուկ տեղ ունի ընտանիքը։ Կնոջս՝ Անահիտի հետ միասին մեծացնում ենք մեր երեխաներին՝ Սոֆիին, Մարիին, Հայկին և մեր ամենափոքրիկին՝ Արամին։ Հենց ընտանիքը, ավանդույթներն ու ապագա սերունդների հանդեպ պատասխանատվությունն են իմ կյանքի գլխավոր հենասյունները։

Ընտանիք
Ընտանիք
Ընտանիք
Իմ մասին

Լեռներ

Ինձ համար լեռնագնացությունը պարզապես սպորտաձև չէ, այլ կենսափիլիսոփայության և հաղթահարման փորձի մի ձև։

Լեռնագնացությունը պահանջում է բարձր ֆիզիկական դիմացկունություն, տեխնիկական պատրաստվածություն և ամենակարևորը՝ հոգեբանական կայունություն անորոշության և վտանգի պայմաններում։ Ավելի ուշ լեռնագնացությունը դարձավ իմ հիմնական մարզական զբաղմունքը։

Լեռները ձևավորում են նաև համակարգային մտածողություն և կազմակերպչական հմտություններ՝ ռեսուրսների ճշգրիտ հաշվարկ, էներգիայի վերահսկում, պատասխանատվություն սարքավորումների և որոշումների համար։ Լեռներում ցանկացած սխալ կամ մանրուքների թերագնահատում կարող է բերել լուրջ հետևանքների։ Այդ պատճառով լեռնագնացությունը սովորեցնում է ռազմավարական պլանավորում, կենտրոնացում և անձնական պատասխանատվություն յուրաքանչյուր քայլի համար։

Էլբրուս5642.7մ
Արարատ5137մ
Մոնբլան4806մ
Մատերհորն4478մ